1 սեպտեմբերի 2010 - 12:38 AMT
Հայաստանում բենզինի գները 2010-ի հուլիս-օգոստոսին կրճատվել են 7.6 տոկոսով

2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.0 տոկոս և 0.9 տոկոս գնանկում: 2010թ. հունիս-օգոստոս ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 7.6 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը` 6.0 տոկոս:

2010թ. օգոստոսին 2009թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 7.8 տոկոս և 16.3 տոկոս գնաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: