«ԱրմենՏել» ընկերությունը USB մոդեմներ կտրամադրի 0 դրամ սակագնով

«ԱրմենՏել» ընկերությունը USB մոդեմներ կտրամադրի 0 դրամ սակագնով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է USB մոդեմների տրամադրման մասին 0 դրամ սակագնով: Առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներին, ովքեր կկնքեն շարժական ինտերնետի “Գիշերային” և “Անսահմանափակ” սակագնային փաթեթների օգտագործման համապատասխան պայմանագիր:

«ԱրմենՏել»-ն ազգային միասնական օպերատոր է և մենք գիտակցում ենք առաջատարի մեր դերը երկրում ինտերնետ հասանելիության մակարդակը բարձացնելու գործընթացում: Hi Line ֆիքսված ինտերնետի աշխարհագրության ընդլայմանը և նոր սակագնային փաթեթների գործարկմանը զուգահեռ, մենք ընդլայնում ենք երրորդ սերնդի ցանցը և նոր առաջարկների միջոցով բարձրացնում նաև շարժական ինտերնետի հասանելիության աստիճանը: Մեր հաճախորդները կարող են ընտրել այն տարբերակը, որն առավել գերադասելի է վերջիններիս համարե,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետը համակարգչից GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաների միջոցով ինտերնետ ցանցին միանալու պարզ լուծում է: Դրա համար անհրաժեշտ է պարզապես տեղադրել Beeline SIM քարտը USB մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---