Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open-ի երկրորդ շրջան

Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open-ի երկրորդ շրջան

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դժվարությամբ դուրս եկավ US Open 2010-ի երկրորդ շրջան:

Օգոստոսի 31-ին աշխարհի 33-րդ ռակետը միայն 5 սեթերում առաջ անցավ աշխարհի 231-րդ ռակետ Ռիկ դե Վոեստայից (ՀԱՀ): Նալբանդյանը հաղթեց 7:6, 3:6, 6:4, 6:7 և 6:4 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն:

Այդ հաղթանակի շնորհիվ Նալբանդյանը մեծացրեց իր առավելությունը Ռիկի հետ անձնական հանդիպումների հաշիվներում` 2:0:

Մրցաշարի 3-րդ շրջան դուրս գալու համար նա կմրցի ֆրանսիացի Ֆլորան Սերայի հետ:

Ավելի վաղ Նալբանդյանը և Սերան երբեք չեն հանդիպել պաշտոնական մրցումներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---