29 օգոստոսի 2001 - 23:48 AMT
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՈՐԻԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
Հայ Առաքելական եկեղեցին դեմ է Երեվանում կորիդայի անցկացմանը, որը պետք է կայանա սեպտեմբերի 7, 8 ու 9-ին Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում: Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ եկեղեցին չի խրախուսում արնահեղություն պատկերող զվարճացնող միջոցառումներ, որոնք խեղաթյուրում են քրիստոնեական բարոյականությունը: (Հարկ է նշել, որ Հայ Առաքելական եկեղեցիում ընդունված է զոհի մատուցումը, որը ոչ պակաս արյունալի ու դաժան գործողություն է:) Կորիդայի անցկացումը թույլ չտալու կոչով հանդես եկան նաեւ կենդանիների պաշտպանության միջազգային որոշ կազմակերպություններ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: