ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկերի հավաքման պլանը գերակատարել է 45.9 մլրդ դրամով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկերի հավաքման պլանը գերակատարել է 45.9 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - 2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: Այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:

Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76,4մլրդ դրամ, իսկ 2008թ.-ի առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4մլրդ դրամ /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---