29 օգոստոսի 2001 - 23:47 AMT
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՎԻՐԵԼ «ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Մինչեւ սեպտեմբերի 1-ը կառավարությունը մտադիր է հրավիրել հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի իրավունք ունեցող «ԱրմենԹել» ընկերության տնօրենների խորհրդի արտահերթ նիստ` րոպոավճար մտցնելը կանխարգելելու համար: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին այսօր Հայաստանի կառավարության կապի ոլորտում գործունեության ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարԱնդրանիկ Մանուկյանը: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով` սեպտեմբերի 1-ից հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար մտցնելը հակասում է Հայաստանի օրենսդրությանը եւ «ԱրմենԹել» ընկերության արտոնագրին:
Նշենք, որ, «ԱրմենԹել»-ի ժամկետացանկի համաձայն, 2001 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանված ժամանակից (ամսական 120 րոպե) ավել խոսակցության համար սակագինը կկազմի 4 դրամ 1րոպեի համար, իսկ երկու տարվա ընթացքում այդ ցուցանիշը աստիճանաբար կաճի մինչեւ 8 դրամ: Ամսական բաժանորդային վճարը կմնա ամիսը 900 դրամի մակարդակում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: