29 օգոստոսի 2001 - 23:49 AMT
ԱՐԲԱՆՅԱԿԻ ՀԵՏ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ
Կիրակի օրվանից դադարեցվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության հեռարձակումը Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ: Ինչպես հայտնեց ՀՀՀ տնօրեն Արմեն Արզումանյանը, ազդանշանի ստացման հետ պրոբլեմները կապված են արբանյակի հետ: Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը ներողություն է խնդրում իր հեռուստադիտողներից: Կապի նախարարությունում հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում անսարքությունները շտկելու համար, եւ հավաստիացրին այն բանում, որ շուտով հեռարձակումը կվերսկսվի: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: