Ադրբեջանը արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը սահմանագոտում 1 սեպտեմբերի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին և կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենից վիրավորվել է ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր իսկ նախաձեռնած սադրանքը վերագրել է ղարաբաղյան ուժերին և տեղեկություններ տարածել, թե, իբր, զինված առճակատման արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր: Այդ հայտարարությունները բացարձակ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով կարգավորման բանակցային գործընթացը: Ադրբեջանական զինված ուժերի նման գործելաոճը, սադրիչ գործողությունները ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման պատճառ են դառնում, այլև չեն համապատասխանում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին հարևան երկրի ղեկավարության հայտարարություններին: Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |