Ադրբեջանը վախենում է խոստովանել, թե իր դիվերսիոն գործողության հետևանքով քանի զոհ է տվել 1 սեպտեմբերի 2010 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իր իսկ կազամկերպած դիվերսիայի ձախողումից հետո ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ քարոզչությունը` համոզելով իր երկրի հասարակությանը, որ դիվերսիայի արդյունքում զոհեր չի կրել: Բացի այդ, ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի զինված ուժերն են սադրիչ գործողություններ կազմակերպել, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նրա խոսքերի համաձայն, իրականում մոտ 8 հոգուց կազմված Ադրբեջանի դիվերսիոն մի խումբ հարձակում է գործել ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա, իսկ հայ սահմանապահների աչալրջության շնորհիվ այդ խումբը ոչնչացվել է: «Մեր տվյալների համաձայն, խմբի 4 անդամները սպանվել են, իսկ մյուսները ծանր վիճակում են գտնվում: Սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի հայտարարում այդ մասին, որպեսզի չոչնչացնի ադրբեջանական հասարակության մոտ ձևավորված իր անհաղթելի բանակի մասին պատրանքները: Դա քարոզչության պարզունակ միջոց է», ասել է Վարդան Ավետիսյանը: Նա ավելացրել է նաև, որ մի քանի օր անց Ադրբեջանի ղեկավարությունը համարձակություն կունենա խոստովանելու, թե իրականում քանի զոհ է տվել, «…սակայն զինծառայողների մահվան մասին մեկ այլ սցենար կհորինի», - ընդգծել է վարչության պետը: Վ. Ավետիսյանն ասել է նաև, որ հայկական կողմը մեկ վիրավոր է տվել, որի կյանքը վտանգված չէ: Օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |