29 օգոստոսի 2001 - 22:15 AMT
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԻՑ
«Արավոտ» թերթի տեղեկությունների համաձայն` քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարությունը նախատեսում է զբաղեցվող պաշտոնից հեռացնել «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վանցյանին: Մինչեւ ՀԱՈՒ-ն գլխավորելը Վանցյանը ղեկավարել է «Արարատ-ավիա» պետական ընկերությունը: «Արարատ-ավիայում» նրա աշխատելու ընթացքում այդ ընկերության պարտքերը հասել են գրեթե երկու միլիոն դոլարի: Ըստ երեւույթի, նրա աշխատանքը նոր տեղում չի եղել ավելի արդյունավետ: Ավիացիայի վարչությունը գիտակցում է, որ հենց գրագետ ղեկավարման բացակայության պատճառով ավիաընկերության մոտ ծագում են մշտական պրոբլեմներ ապահովագրողների ու ավիատոմսերի հետ: ՀԱՈՒ-ից ստացված տվյալների համաձայն` Վանցյանը դուրս չի գալիս աշխատանքի: Երկուշաբթի օրը նա արձակուրդ է ձեւակերպել իր հաշվին: Ամենայն հավանականությամբ, այդպիսով գլխավոր տնօրենը փորձում է ժամանակ շահել: Աշխատանքի մասին օրենքների օրենսգրքի պահանջի համաձայն` պաշտոնից հեռացնելու մասին հրամանը չի կարող ստորագրվել աշխատակցի` արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: