ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պեւտքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների գծով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի հետ հանդիպման ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ Երեւանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված սկզբունքների հիման վրա: Ջոնսը նշել է, որ տնտեսական համագործակցությունը երկու հակամարտող պետությունների միջեւ կնպաստի հայ-ադրբեջանական դիմակայության մեղմացմանը: Ռոբերտ Քոչարյանը, համաձայնելով այդ կարծիքի հետ, ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս հանդես է եկել նման նախաձեռնությամբ` այդպես էլ չստանալով ադրբեջանական կողմից որեւէ արձագանք: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի փոփոխման կապակցությամբ բանակցությունների ընթացքի հնարավոր փոփոխությունների մասին` Էլիզաբեթ Ջոնսը նշեց, որ Ռուդոլֆ Փերինոյի` Քերի Քավանոյի փոխարեն նշանակվելը չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ քաղաքականության վրա: Նրա խոսքերով` նոր համանախագահը կշարունակի իրեն նախորդողի քաղաքականությունը: Ջոնսը նշեց, որ Մինսկի խումբը հասել է մեծ հաջողությունների:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---