2 սեպտեմբերի 2010 - 11:19 AMT
Հայազն երիտասարդների միաբանությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Հայազն երիտասարդների միաբանությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր երկրորդ Հայկական պետության` Արցախի անկախության 19-ամյակն է: Արցախի անկախությունը կերտվեց դժվարին ժամանակահատվածում, ծանր կորուստների գնով: Արցախի անկախությունն այլընտրանք չուներ. կամ անկախություն, կամ ոչինչ, քանզի միջազգային հանրությունը Արցախի ` ՀՀ-ին միանալու որոշումը կորակեր ՀՀ-ի կողմից ագրեսիա...Այսօր Արցախը բավականին ծաղկուն է ու շարունակում է զարգանալ, նաև շնորհիվ աշխարհասփյուռ հայության: Հավատում ենք, որ վաղ թե ուշ Արցախը դառնալու է հզոր ու միացյալ Հայաստանի մի մեծ ու գեղեցիկ նահանգ, իսկ անկախության այս մի քանի տարիները ամեն արցախցու հոգում միայն հպարտություն ու հաճելի հույզեր են արթնացնելու»: