2 սեպտեմբերի 2010 - 11:37 AMT
Զավեն Անդրիասյանը դարձավ Կալամարիայի բաց մրցաշարի հաղթողը

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվեց Կալամարիա-օփեն միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին 9-րդ տուրում միավորները կիսեց Ջուլիան Ռադուլսկու հետ Բուլղարիայից: Չնայած դրան, Անդրիասյանը 9 հնարավորից հավաքեց 7 միավոր և դարձավ Կալամարիայի բաց մրցաշարի հաղթողը: Նա 0,5 միավորով առաջ անցավ 5 շախմատիստներից:

Նույն տուրում Վահե Բաղդասարյանը զիջեց Իոանիս Նիկոլաիդիսին Հունաստանից և 5,5 միավորով ավարտեց ելույթը 17-րդ տեղում: Աղասի Ինանցը 55-րդն է 3 միավորով: