2 սեպտեմբերի 2010 - 11:50 AMT
Հայաստանի շախմատի հավաքականը պատրաստվում է Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադային

Հայաստանի շախմատի հավաքականը սեպտեմբերի 1-ից ավարտական ուսումնամարզական հավաք է անցկացնում Ջերմուկում` Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի Օլիմպիադայից առաջ:

Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Ջերմուկում մարզվում են Օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանն ու Ավետիք Գրիգորյանը: Բացակայում է միայն թիմի ավագ Լևոն Արոնյանը, որն այս օրեին գտնվում է Շանհայում, որտեղ սեպտեմբերի 3-8 կմասնակցի Մեծ սաղավարտի «Շախմատի վարպետներ» մրցաշարին:

Հայաստանի կանանց հավաքականը ևս պատրաստավում է Օլիմպիադային: Կանանց հավաքականը կմեկնի հետևյալ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան և Անահիտ Խառատյան: Հավաքականի գլխավոր մարզիչն է Աշոտ Անաստասյանը, հայտնում է armchess.am-ը: