2 սեպտեմբերի 2010 - 11:52 AMT
Դոնի Ռոստովում պարգևատրել են հայկական համայնքի լավագույն ուսուցիչներին

Սեպտեմբերի 1-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել հայկական համայնքի լավագույն ուսուցիչների մեծարումը: Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում տոնական սեղանի շուրջ հավաքվել էին նրանք, ովքեր նվիրաբերել են իրենց կյանքը երեխաների դաստիարակությանը և հայերեն լեզվի ուսուցմանը:

Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, հայոց լեզվի և ժողովուրդների միջև բարեկամության զարգացման մեջ ունեցած ավանդի համար ՀՀ վարչապետի մեդալով պարգևատրվել է անվանի դասախոս, հայոց լեզվի ուսումնասիրման շատ գրքերի հեղինակ Անդրանիկ Մալխասյանը: Պատվոգրեր և նվերներ են հանձնվել այլ ուսուցիչների:

Ռուսաստանի հարավում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի խոսքերով, սեպտեմբերի 1-ը հայերի ամենահարգված տոներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում