Բուլղարիայի տրանսպորտի նախարարը ժամանում է Հայաստան

PanARMENIAN.Net - Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդկացությունների նախարար Ալեքսանդր Ցվետկովի ղեկավարած պատվիրակությունը 2-օրյա այցով ժամանում է Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Զարգացման հայկական գործակալությունը:

Համաձայն աղբյուրի, սեպտեմբերի 9-ին կկայանա հայ-բուլղարական բիզնես-ֆորում, որին կմասնակցեն երկու երկրների ձեռնարկատերերը, ինչպես նաև Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սեմյոնովը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Սպասվում է առևտրի, քիմիական արդյունաբերության, տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ոլորտում 10 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների ժամանանում, որոնք զբաղվում են ոսկու և պղնձի վերամշակմամբ, ինչպես նաև բուլղարական իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ: Բուլղարացի ձեռնարկատերերի շարքում կլինի Volkswagen-ի լիազոր դիլերը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---