29 օգոստոսի 2001 - 22:16 AMT
ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԸ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվող թեմաներում ընդգրկված էր նաեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցը: Անդրկովկասով իր շրջագայությունը ավարտած Ջոնսը այսօր լրագրողներին հայտնեց, որ «այդ նախագիծը կապված է որոշակի դժվարությունների հետ, որոնք պայմանավորված են, մասնավորապես, ամերիկյան օրենսդրության պահանջներով»: Խոսքը գնում է այն օրենքի մասին, որը պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների նկատմամբ, որոնց ընկերությունները ներդրումներ կկատարեն իրանական տնտեսության մեջ: «Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող մասնակցել տարածաշրջանային նախագծերին»,- շեշտեց Էլիզաբեթ Ջոնսը: Նրա խոսքերով` «հիմնական դժավարությունները այս հարցում պետք է լուծվեն»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: