2 սեպտեմբերի 2010 - 12:45 AMT
Ալեքսանդր Սիվոլապովը նշանակվել է «ԱրմենՏել» ընկերության վաճառքի տնօրեն

Սեպտեմբերի 1-ից «ԱրմենՏել» ՓԲԸ-ում վաճառքի նոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Սիվոլապովը, ով մեծ փորձ ունեցող մասնագետ է արտադրության, գնումների և մատակարարման ոլորտներում:

«Հաճելի է, որ մեր ընկերության առանցքային հատվածներից մեկը` վաճառքների ուղղությունը, ղեկավարելու է այդ ոլորտում էական նվաճումներ ունեցած փորձառու կազմակերպիչ Ալեքսանդր Սիվոլապովը: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները թույլ կտան մեր ընկերությանը ամրապնդել առաջատարի դիրքերը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ալեքսանդր Սիվոլապովը պահեստի սպա է: Ավարտել է Ռիգայի բարձրագույն ռազմական ավիացիոն ինժիեներական ուսումնարանը, ծառայել ռազմա-օդային ուժերում, ՌԴ ավիացիոն արդյունաբերության նախարարության ձեռնարկությունում մասնակցել է ավիացիոն սարքավորումների գիտահետազոտական և փորձնական մշակումների ներդրմանը:

Վաճառքի ոլորտում իր կարիերան Ա.Սիվոլապովը սկսել է 1996 թ.` «Mars» առևտրային ներակայացուցչի պաշտոնում, 2003-ից զբաղեցրել է Մոսկվայի տարածաշրջանային ներկայացուցչության վաճառքի զարգացման պատասխանատուի պաշտոնը: 2005թ. ղեկավարել է «SAB Miller» ընկերության վաճառքները Ռուսաստանի հարավում: Նախքան «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի տնօրեն նշանակվելը զբաղեցրել է ֆրանսիական խոշոր արդյունաբերական ընկերության Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում գործող «Սեն-Գոբեն Կավմինստեկլո» Գլխավոր տնօրենի պաշտոնը: Ա.Սիվոլապովը ստացել է MBA աստիճան Գերմանիայի Բռեմենի Համալսարանում “Glգbal Management” մասնագիտությամբ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: