2 սեպտեմբերի 2010 - 17:00 AMT
Գաբրիել Գաբիկյան. Հայաստանում տեղերը ընտանեկան գերեզմանոցներում անվճար են տրամադրվում

«Քրիստոնյաների և ընդհանրապես բոլոր ազգային խմբերի համար գոյություն ունի երեք կարևորագույն իրադարձություն` երեխայի ծնունդը, ամուսնությունն ու մահը: Սակայն այժմ այդ ծեսը կրոնականից վերածվել է աշխարհիկի և դարձել է մարդկանց սոցիալական կարգավիճակի, հնարավորությունների և սոցիալական հարաբերությունների ցուցանիշը»,-հայտնել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սեպտեմբերի 2-ին կայացած մամլո ասուլիսում:

Ըստ սոցիոլոգի, ծաղկեպսակների և ճոխ թաղումների վրա ծախսվող միջոցները ավելի լավ կլինի փոխանցել որբերին կամ մեծահասակներին, կամ այլ օգտակար նպատակների համար: «Առաջին հերթին հարկավոր է մտածել ողջերի մասին, ոչ թե մեռածների»,-ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Հայաստանի թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանի, թաղման բյուրոն հուղարկավորման համար անվճար 3х4 տարածք է տրամադրում ընտանեկան գերեզմանոցում: Հարկավոր է վճարել միայն 26.900 դրամ գերեզմանը փորող բանվորների ծառայությունների համար: Թաղման բյուրոն տրամադրում է նաև ավտոմեքենա և երաժիշտներ` առանձին վարձի դիմաց:

Միայնակ մարդկանց տրամադրվում է 1х2.5 մ տարածք գերեզմանոցում և դրվում է հուշատախտակ: