Եվրասիա հիմնադրամը անց է կացնում «Զրույցներ Թուրքիայի ու Հայաստանի մասին»

Եվրասիա հիմնադրամը անց է կացնում «Զրույցներ Թուրքիայի ու Հայաստանի մասին»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-5-ը Եվրասիա հիմնադրամը Միջազգային զարգացման գործակալության(USAID) հետ համատեղ անց է կացնում «Զրույցներ Թուրքիայի մասին» սեմինարը հայ լրագրողների համար, որի նպատակն է ծանոթությունը Թուրքիայի պատմությանն ու ներկա իրավիճակին: Դասախոսությունները կկարդան Ստամբուլի Բողազչի համալսարանի արտաքին քաղաքականության մասնագետ, դոկտոր Բեհլուլ Օզքանը և Իզմիրի տնտեսական համալսարանի ԶԼՄ-ների և քաղաքականության դասախոս Զաֆեր Յորուքը: Ըստ Եվրասիա հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Տեր-Գաբրիելյանի, սեմինարները թրենինգներ չեն լրագրողների համար: «Երկու բարձրակարգ մասնագետներ Թուրքիայից հայ լրագրողներին են ներկայացնելու իրենց տեսակետը ժամանակակից Թուրքիայի վերաբերյալ, իսկ 2 հայ փորձագետներ դասընթացներ կանցկացնեն թուրք լրագրողների համար Ստամբուլում: Մեր նպատակն է հայ-թուրքական երկխոսություն հաստատել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները ավելի լավ ճանաչեն միմյանց»,-նշել է նա:

Սեմինարին մասնակցում են 15 լրագրողներ յուրաքանչյուր կողմից, որոնք ներկայացնում են Հայաստանի ու Թուրքիայի առաջատար ԶԼՄ-ները: Սեմինարը USAID-ի «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» նախագծի մի մասն է և ուղղված է հիմնականում անկախ ԶԼՄ-ների հետ աշխատանքին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---