2 սեպտեմբերի 2010 - 18:44 AMT
Տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Սեպտեմբերի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) կժամանեն Երևան: Այդ մաիսն PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Միջնորդները ժամանում են տարածաշրջանային այցով, մանրամասները ճշտվում են: Այցը կսկսվի սեպտեմբերի 7-ին Բաքվում, այնուհետև համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, հետո միայն Երևան: --ԿԱ_- Տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները