28 օգոստոսի 2001 - 23:00 AMT
ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ԿԶԲԱՂԵՑՆԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ
Մոտ օրերս կստորագրվի փոստաթուղթ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոյի նոր նշանակման մասին: Դիվանագիտական աղբյուրներից հասած տեղեկության համաձայն, նա կզբաղեցնի Կիպրոսում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Քավանոյին կփոխարինի Ռուդոլֆ Պերինան, որն այժմ զբաղեցնում է Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: