2 սեպտեմբերի 2010 - 19:25 AMT
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 22-ը վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանի և Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ ու ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և Սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) բարձր հովանու ներքո, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ընթացքում կհնչի Բրամսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ստեղծագործությունը` ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի մասնակցությամբ և Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10 ստեղծագործությունը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: