Վասիլի Շկլյար. Անհրաժեշտ եմ համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Իսկապես, տարօրինակ է, որ պետությունը, որի ժողովուրդը «գոլոդոմոր» է ապրել, մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է անվանի ուկրաինացի գրող, Ուկրաինայի Գրողների միության ղեկավարի տեղակալ Վասիլի Շկլյարը: Նրա խոսքերով, ամենամեծ չարիքն այն է, երբ գիտես ճշմարտությունը, բայց չես ցանկանում այն ճանաչել, և դա խոսում է պետության թուլության մասին, չէ որ դա բարոյականության հարց է: «Ինձ համար, որպես ուկրաինական մտավորականության ներկայացուցիչ, ամոթալի է, որ Ուկրաինան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հնարավոր է` մենք քիչ ենք պատմել ուկրաինացիներին Հայոց ցեղասպանության մասին: Անհրաժեշտ եմ համարում դիմել պետական այրերին` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը որոշակի մաքրագործում կլինի մեզ համար»,- ասել է Շկլյարը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---