3 սեպտեմբերի 2010 - 13:02 AMT
Ֆրենք Փալոուն. Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պետք է լինի ԱՄՆ և աշխարհի ուշադրության կենտրոնում

Չի կարելի թույլ տալ, որպեսզի շարունակվեն Ադրբեջանի ԶՈւ սադրանքները և դիվերսիաները: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի հայտարարությունում: «Ես դատապարտում եմ օգոստոսի 31-ին տեղի ունեցած ադրբեջանական ջոկատի հարձակումը ղարաբաղյան զորքերի դիրքերի վրա»,- հայտարարել է խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոունը, ասվում է հայտարարությունում:

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի օրեցօր աճող ագրեսիվ պահվածքը տարածաշրջանում պետք է լինի ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Առայժմ Բաքուն իր պահվածքով լարվածություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, ես կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է նա, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, Օբամայի վարչակազմը, չդատապարտելով նման հարձակումները ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, մղում է Ալիևի ռեժիմը բանակցային գործընթացի ձախողման»: