28 օգոստոսի 2001 - 22:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ԼԻԲԱՆԱՆ
Հայաստանիպաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր միօրյա այցով կժամանի Լիբանան: Նախատեսված է, որ Սարգսյանը բանակցություններ կվարի Լիբանանի նախագահ գեներալ Էմիլ Լահուդի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Ռաֆիկ Հարիրի, պաշտպանության նախարար Հալիլ Հրաուի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի պաշտպանության նախարարը Բեյրութ կժամանի Դամասկոսից, որտեղ նա գտնվում էր պաշտոնական այցով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: