28 օգոստոսի 2001 - 22:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՍԻՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԳԻՐ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Դամասկ կատարած այցի արդյունքը եղավ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը: Սիրիական կողմից փաստաթուղթը ստորագրել է ռազմական գերատեսչության ղեկավար գեներալ Մուստաֆա Թալասը: Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից տարածված պաշտոնական մամլո-հաղորդագրությունում չեն նշված համաձայնգրի մանրամասնությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: