3 սեպտեմբերի 2010 - 18:57 AMT
Հայաստանում ներդրումների 47.05 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում

2010թ. հունվար-հունիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 327.5 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 220.3 մլն. դոլար և նվազել 10.6%-ով:

2010թ. հունվար-հունիսին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 41.49%-ը, իսկ ուղղակի ներդրումների 25.39%-ն ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ:

Ուղղակի ներդրումների 47.05 %-ն իրականացվել է հեռահաղորդակցության,իսկ 7.78%-ը`օդային տրանսպորտի գործունեության ոլորտներում:

2010թ. առաջինմ կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ամենամեծ ծավալն իրականացրել է Ռուսաստանը` 116,9 մլն դոլար, նրան հաջորդում են. Ֆրանսիան` 70,5 մլն դոլար, Նիդերլանդները` 63,1 մլն դոլար, Արգենտինան` 22,7 մլն դոլար, Գերմանիան` 14,4 մլն դոլար, ԱՄՆ-ն` 12,5 մլն դոլար: