Ադրբեջանում այրել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դրոշները

PanARMENIAN.Net - Բաքվի մերձակա Նարդարան ավանում տեղի է ունեցել հանրահավաք, որի մասնակիցները կոչ են արել աշխարհի մահմեդականներին միավորվել ԱՄՆ-ի ու միջազգային սիոնիզմի դեմ պայքարում: Միասնության կուսակցության նախագահ Հուդու Հուդիևը մեղադրել է Եվրոպայի ու ԱՄՆ-ի երկրներին երկերեսանիության մեջ: Հանրահավաքում հնչել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» կարգախոսները:

Հանրահավաքի ավարտին այրվել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պետական դրոշները և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանհայուի խրտվիլակը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---