Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաները միայն ամուր են պահում հայ զինծառայողների մարտական ոգին

PanARMENIAN.Net - Վարդան Ավետիսյան. «Ադրբեջանի դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հաղորդել է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչության պետ, գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը: Նրա խոսքերի համաձայն, երկրորդ զինծառայողը զոհվել է նրանց նահանջի ընթացքում տեղի ունեցած ականի պայթյունից: «Խումբը հինգ հոգուց էր բաղկացած, որոնցից երկուսը զոհվել են: Կարելի է ասել, որ դիվերսիոն ամբողջ խումբը ոչնչացված է», - ասել է Ավետիսյանը և ավելացրել, որ դեռևս զոհվածների ինքնությունը պարզված չէ:

Նա միաժամանակ նշել է, որ հունիսի 18-ի և օգոստոսի 31-ի դիվերսիոն հարձակումներից հետո հայկական կողմի սպասումները արդարացել են: «Հիմք ընդունելով այն, որ ադրբեջանցի զոհված զինծառայողի մոտ հայտնաբերվել է ձայնախլացուցիչով ավտոմատ զենք և ձեռնաշղթաներ, կարող ենք ասել, որ հակառակորդը մտադրություն ուներ հաջողության հասնելու դեպքում գերի վերցնելու», - նկատել է նա` ավելացնելով, որ նրանց նպատակն էր հայերին զավթիչներ ներկայացնելը: «Մենք, իհարկե, ուզում ենք ամրացնել մեր դիրքերը Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գոտում: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր զինծառայողների մարտական ոգին օրառօր ավելի ամրանում է», - ընդգծել է Վարդան Ավետիսյանը:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 6:50-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն հարձակումն են գործել: ԼՂՀ ՊԲ նախաձեռնած մարտական միջոցառումների շնորհիվ հակառակորդը զոհեր տալով թողել է մարտական գոտին ու փախուստի դիմել: Նահանջի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները ականների պայթյուններից վնասվածքներ են ստացել: Մեր հետախուզական տվյալների համաձայն, նրանցից մեկը հետախուզական վաշտի, իսկ մյուսը` սակրավորների վաշտի հրամանատարներն էին: Ղարաբաղյան կողմից զոհեր չկան:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---