Ռուսաստանում աճում է հայկական ավանդական պտուղ-բանջարեղենի պահածոների պահանջարկը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մեծ է հայկական ավանդական պահածոների պահանջարկը և օրեցօր շարունակում է մեծանալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Արցախ ֆրուտ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքերի համաձայն, «ARMENIA EXPO 2010» ցուցահանդեսում հանդես գալով, արդեն երկրորդ տարին, ընկերությունն ուզում է Հայաստանին ներկայացնել իր արտադրանքն ու սպասում է, որ արտասահմանյան գնորդների հետ պայմանագիր է ստորագրելու: Ընդ որում, Ղարաբաղի պահածոների գործարանի արտադրանքը փոքր ծավալներով արտահանվում է Հայաստան: «Արցախ ֆրուտում» արտադրվում է 37 անուն մուրաբա, թթու դրած բանջարեղենի պահածոներ և այլն: Արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան:

2010 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 2112,3 տ պահածո, ինչը 2009 թ. հունվար-հուլիս ամիսների ցուցանիշից ավելի է 13,4 տոկոսով: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 316,9 տ մսի (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 37,5 տոկոսով պակաս է), 27 տ ձկան (ավելի` 39,2 տոկոսով) պահածո:

Բացի այդ, բանջարեղենի պահածոների արտադրությունն աճել է 41,8 տոկոսով` կազմելով 667,1 տ, իսկ տոմատինը` երկու անգամ (624,1 տ): Հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 477,2 տ մրգի պահածո (-14,8):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---