2010 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում 6 տոկոսով ավելացել է պաղպաղակի արտադրությունը

PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 6 տոկոսով ավելացել է պաղպաղակի արտադրությունը, կազմելով 2516 հազ լիտր: Այս մասին հայտնել է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում 30,1 տոկոսով (172 տ) աճել է յոգուրտի, 5,3 տոկոսով` մածունի (1547,1 տ) և 11,4 տոկոսով (1745,8 տ) թթվասերի արտադրությունը:

2010 թ. հունվար-հուլիս ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունը կրճատվել է 6,2 տոկոսով` կազմելով 186,4 մլն լիտր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---