Ադրբեջանի իշխանությունները փորձում են դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների համար բացատրություններ հորինել

Ադրբեջանի իշխանությունները փորձում են դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների համար բացատրություններ հորինել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը վերջին ժամանակաշրջանում հաճախ է ահաբեկչական գործողությունների դիմում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: Միաժամանակ նա նշել է, որ Բաքուն այդպիսի քայլերի դիմում է կարևորագույն հանդիպումների ժամանակ, ինչպես դա եղավ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո, իսկ հիմա նույնն արեցին Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցի ընթացքում:

«Այդ գործողությունը ապտակ էր խաղաղարար նախաձեռնություններին, որոնք հակամարտության կարգավորման համար իրագործում են միջնորդները», - նշել է Բաբայանը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ավելի վատացնում է իր վիճակը` մեղքը գցելով այն կողմի վրա, որը որևէ կապ չունի կատարվածի հետ:

«Ղարաբաղը երբեք այդպիսի գործողությունների չի դիմում», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, Ղարաբաղի ՊԲ զինծառայողները միշտ գտնվում են մարտական պատրաստության վիճակում և միշտ պատրաստ են համապատասխան հարված հասցնել ադրբեջանցի ահաբեկիչների հարձակումներին: «Բաքուն հիմա սկսելու է հորինել հակահայկական պատմություն, քանի որ Իլհամ Ալիևը պետք է ինչ-որ կերպ բացատրություն տա զոհված զինծառայողների ծնողներին», - ասել է Դավիթ Բաբայանը:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 6:50-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն հարձակումն են գործել: ԼՂՀ ՊԲ նախաձեռնած մարտական միջոցառումների շնորհիվ հակառակորդը զոհեր տալով թողել է մարտական գոտին ու փախուստի դիմել: Նահանջի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները ականների պայթյուններից վնասվածքներ են ստացել: Մեր հետախուզական տվյալների համաձայն, նրանցից մեկը հետախուզական վաշտի, իսկ մյուսը` սակրավորների վաշտի հրամանատարներն էին: Ղարաբաղյան կողմից զոհեր չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---