27 օգոստոսի 2001 - 22:45 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Համագործակցության մասնակից-երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Մոսկվայում: Այդ հանդիպման ժամանակ նախարարները ի մի կբերեն ԱՊՀ տասնամյա գործունեության արդյունքները, կքննարկեն իրենց երկրների արտաքին քաղաքական գործունեության համաձայնեցմանը վերաբերող հարցեր, կորոշեն ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կարգավիճակը, ինչպես նաեւ կճշտեն Համագործակցության գործադիր քարտուղարությունում պաշտոնական անձանց գործունեության ժամանակահատվածի սահմանված նորմաները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: