Դիվերսիաները ժամանակավորապես կդադարեն, եթե Բաքուն որոշի, որ չափից ավելի զոհ է տվել 4 սեպտեմբերի 2010 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ-որ այսօր առավոտյան տեղի ունեցավ, օգոստոսի 31-ին տված իր զոհերի համար վրիժառության ադրբեջանական կողմի անհաջող փորձն էր: Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում տեղի ունեցած միջադեպը: Սակայն այդ միջադեպը հայկական կողմի համար հարմար առիթ դարձավ հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիային զոհ դարձած մեր զինծառայողների վրեժը լուծելու համար: Նա նշել է նաև, որ երբ Ադրբեջանի ղեկավարությունը համարի է, թե արդեն շատ զոհ է տվել, միգուցե դիվերսիոն հարձակումները ժամանակավորապես դադարեցվեն: Նրա խոսքերի համաձայն, նմանատիպ իրադրություն է եղել նաև 2008 թ. մարտի 3-4-ին, երբ Ադրբեջանի հերթական դիվերսիոն հարձակման ժամանակ Ադրբեջանը կորցրեց մի ամբողջ հետախուզական վաշտ: Խոսելով այն մասին, թե Իլհամ Ալիևն ինչպես պետք է արդարանա իր ժողովրդի առաջ, Մինասյանն ասել է, որ Ալիևն ավելի լուրջ խնդիր ունի: «Նա պետք է բացատրի, թե ինչու ռազմատենչ այդքան հայտարարություններից հետո մինչ օրս պատերազմ չի սկսել, այսինքն` այն ինչ խոստանում էր», - ասել է Սերգեյ Մինասյանը: Սեպտեմբերի 4-ին, ժամը 6:50-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն հարձակումն են գործել: ԼՂՀ ՊԲ նախաձեռնած մարտական միջոցառումների շնորհիվ հակառակորդը զոհեր տալով թողել է մարտական գոտին ու փախուստի դիմել: Նահանջի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները ականների պայթյուններից վնասվածքներ են ստացել: Մեր հետախուզական տվյալների համաձայն, նրանցից մեկը հետախուզական վաշտի, իսկ մյուսը` սակրավորների վաշտի հրամանատարներն էին: Ղարաբաղյան կողմից զոհեր չկան: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |