4 սեպտեմբերի 2010 - 17:29 AMT
Արոնյանը «Chess Masters» 2-րդ տուրում միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ

Մեծ սաղավարտի խաղարկության «Chess Masters»-ի երկրորդ տուրում, որը տեղի է ունենում Շանհայում, Լևոն Արոնյանը միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ (Իսպանիա): Այդ տուրից հետո հայ շախմատիստը հավաքել է 1,5 միավոր և մրցաշարում առաջատարի դիրք է գրավում:

Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ոչ ոքի խաղաց Հաո Վանի (Չինաստան) հետ: Երկու շախմատիստներն էլ ունեն մեկական միավոր:

Արոնյանը 3-րդ տուրում հանդիպելու է Կրամնիկի հետ, իսկ Շիրովի մրցակիցը լինելու է Վանը:

Շանհայում առաջին երկու տեղերը զբաղեցրած հաղթողները հոկտեմբերի 9-15-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ կվիճարկեն Մեծ սաղավարտը: