Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին 4 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով Հայաստան է ժամանել «Կարոտ» միջազգային հայկական երրորդ փառատոնի շրջանակներում: Ողջունելով անվանի հյուրին` հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակույթի զարգացմանը: Իսկ Ժերար Դեպարդիեի մասնակցությունը մեր մշակութային միջոցառումներին, նախագահի խոսքով, ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշակույթին: «Ընդհանրապես, հայերս շատ հուզական ժողովուրդ ենք, մեզ համարում ենք մշակութասեր ժողովուրդ և համարում ենք, որ մեր ազգային ինքնության հիմքը հենց մշակույթն է: Այդ հիմքից, արմատներից մենք մշտապես ազդակներ ենք ստանում և այդ ազդակներով կարողանում ենք ապահովել մեր հարատեւությունը»,-ասել է նախագահ Սարգսյանը, ընդգծելով, թե Հայաստանում շատ քիչ մարդիկ կլինեն, որ չճանաչեն աշխարհահռչակ Ժերար Դեպարդիեին: Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե ճանաչում է, նույնիսկ կարող է ասել` շատ լավ է ճանաչում ցեղասպանությունից փրկված այն հայերին ու նրանց զավակներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում. «Ես նույնպես շատ հպարտ եմ ու շնորհակալ, որ գտնվում եմ այստեղ` Հայաստանում: Այստեղ ես ինձ ուղղակի հայ եմ զգում: Տարիների ընթացքում հասցրել եմ ճանաչել Ֆրանսիայում ապրող բազմաթիվ հայերի, ովքեր 1915 թվականի ցեղասպանությունից հետո իրենց մշակույթի և գոյատևման ունակության շնորհիվ, կարողացան ապրել և վերակառուցել իրենց կյանքը: Ես ճանաչում եմ ֆրանսահայ համայնքի բոլոր զավակներին ու զավակների զավակներին: Նրանք ռեժիսոր, բեմադրիչներ են, ինչպես Անրի Վերնոյը, նրանք նկարիչներ են, ինչպես Ժանսեմը, երգիչներ, կոմպոզիտորներ են, ինչպես Շառլ Ազնավուրը: Այդ իսկ պատճառով, սիրով պատասխանեցի Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի հրավերին` տեսնելով նաև ձեր երկրի պատկերները: Երբ երկիրն ունի այսպիսի խորը ավանդույթներ և այսպիսի հետաքրքիր աշխարհագրություն, նշանակում է, որ հայ մարդու բնույթը հանդուրժողական է, մեծահոգի և շատ հարուստ»: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |