Բուրգասում տեղի են ունենում Հայկական մշակույթի և ավանդույթների օրեր

Բուրգասում տեղի են ունենում Հայկական մշակույթի և ավանդույթների օրեր

PanARMENIAN.Net - Բուլղարական Բուրգաս քաղաքում սեպտեմբերի 1-5-ը ընթանում են Հայկական մշակույթի և ավանդույթների օրեր: Բուրգասի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեն այցելել հայ բանաստեղծների և կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական-բանաստեղծական ներկայացումների:

Հայկական մշակույթի և ավանդույթների օրերի ընթացքում կազմակերպվել են նաև ավանդական հայկական ճաշատեսակների ցուցահանդես, նարդու և սեղանի թենիսի մրցաշար և հայկական գրքերի տոնավաճառ, որոնք հրապարակվել են Բուլաղարիայում:

Սեպտեմբերի 5-ին կիրակնօրյա ավանդական պատարագից հետո Բուրգասի հայկական Սուրբ խաչ եկեղեցում ելույթ կունենա պարային համույթներ Բուրգաս, Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Ռուսե, Սլիվեն, Յամբոլ և Սթարա-Զագորա քաղաքներից, որտեղ բնակվում են բազմամարդ հայկական համայնքներ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---