3 հունիսի 2003 - 22:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի երկաթգծի դեպարտամենտի պետ Արարատ Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր բացված ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 35-րդ նիստին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Դեպարտամենտի արտաքին կապերի բաժնում, օրակարգի հիմնական հարցը լինելու է 2003-2004 թթ. գնացքների երթեւեկության եւ միջազգային երթուղիների կարգի ժամանակացույցերի մշակումը: Նիստին մասնակցոըմ են նաեւ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների, ինչպես նաեւ Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարները: