
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե վերջինս ազատի «Ադրբեջանի տարածքները»: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն Գյոթեբորգում կայացած «Թուրքիայի դերը Եվրամիությունում» սեմինարի ժամանակ:
Նա ընդգծեց նաև, որ Թուրքիան չի փոխել իր արտաքին քաղաքականության կուրսը Արևմուտքից դեպի Արևելք: «Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը անդամակցումն է Եվրամիությանը»,-ասել է ԵԽԽՎ նախագահը, գրում է «Հյուրիեթը»: