6 սեպտեմբերի 2010 - 13:49 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը մտադիր է լուծել հնդկաձավարի շուկայում սուբյեկտների բարձր կենտրոնացվածության հարցը

Չնայած նրան, որ Հայաստանի Տնտեսական մրցունակության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) դիտարկում չի իրականացրել հնդկաձավարի շուկայում, այնուամենայնիվ, գների բարձրացումը ստիպում է լուծել այդ շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը: Այդ մասին սեպտեմբերի 6-ին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքերով, ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ՏՄՊՀ-ը ձեռնամուխ է եղել հնդկաձավարի ներկրման և իրագործման շուկայում դիտարկում իրականացնելուն: Տնտեսվարող սուբյեկտների շարքում անբարեխիղճ մրցակության բացահայտման նպատակով հանձնաժողովը համագործակցում է երկրի Պետեկամուտների կոմիտեի հետ: «Մենք ներկրողների մասին տվյալներ ենք խնդրել` հնդկաձավարի շուկայում տնտեսվարող սուբյեկտների բարձր կենտրոնացվածության հարցը լուծելու համար: Հիմա մենք սպասում ենք մեր հարցման արդյունքներին»,- ավելացրել է նա: