6 սեպտեմբերի 2010 - 15:14 AMT
Ժամանակակից Թուրքիան շարունակում է երիտթուրքերի քաղաքականությունը

Չնայած Թուրքիայի ղեկավարության այն հայտարարություններին, թե Թուրքիան հանդուրժող և ժողովրդավարական երկիր է, իրականում, ժամանակակից Թուրքիան շարունակում է երիտթուրքերի քաղաքականությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Անկարայի որոշումը, որի համաձայն թուրքական իշխանությունները չեն հասցնի մինչև սեպտեմբերի 19-ը տեղադրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը: Ռուբեն Մելքոնյանը այդ պատճառաբանությունը ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ 200 կգ խաչի տեղադրումը մեծ ջանքեր չէր պահանջի թուրք ղեկավարությունից: Թուրքագետն այդ որոշումը հիմնավորեց Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվերով` հավելելով, որ հանրաքվեի նախօրեին թուրք ընտրողները չափազանց բացասաբար կվերաբերվեին խաչի տեղադրմանը հայկական եկեղեցու գմբեթին: