6 սեպտեմբերի 2010 - 18:49 AMT
Էմանուիլ Վիտորգան. «Նորդ-Օսթ» մյուզիքլի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը քիչ մնաց ստիպեր ինձ լքել մասնագիտությունս

«Իմ մասնագիտության տեր մարդիկ պետք է հեռու լինեն կուսակցական ցուցակներից, որովհետև այդ մասնագիտությունը խոսում է մարդկային կյանքերի մասին և ուրիշ ոչ մի բանի»,- ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էմանուիլ Վիտորգանը սեպտեմբերի 6-ին Երևանում:

Նրա խոսքերով, 50 տարվա կարիերայի ընթացքում նա երբեք չի հրաժարվել խաղալ բացասական դերեր. «Ես հրաժարվում էի խաղալ դրական դերեր թե թատրոնում, թե կինոյում, որպեսզի մարդիկ հասկանային, որ դա ապրելու լավագույն միջոցը չէ: Մենք ապրում ենք միայն միմյանց օգնելու համար, այլ տարբերակ գոյություն չունի »:

«Նորդ-Օսթ» մյուզիքլի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը քիչ մնաց ստիպեր ինձ լքել մասնագիտությունս»,- հավելել է նա:

Դերասանը պատմեց նաև Հայաստան իր առաջին այցելության մասին: «Դա այն ժամանակ էր, երբ ամեն ինչ փլուզվում էր, լույս չկար: Մենք Երևան էինք բերել Գրիգորի Գյարդուշյանի ֆիլմը: Եվ Հայաստանի խոշորագուն կինոթատրոնի աֆիշի վրա գրված էր` ֆիլմի պրեմիերա, ռեժիսոր` Գրիգորի Գյարդուշյան, գլխավոր դերակատար` Էմանուիլ Վիտորգյան: Մենք շատ ծիծաղեցինք և նույնիսկ լուսանկարվեցինք այդ ֆոնի վրա», պատմեց դերասանը` հավելելով, որ ժպիտն ու հումորը օգնում են արժանապատվորեն ապրել: