«Ստրատեգիա 2020» նախագիծը սեփական կայքն ունի

«Ստրատեգիա 2020» նախագիծը սեփական կայքն ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը գործարկել է strategia2020.am-ը` նվիրված կուսակցության «Կադրային ռեզերվ» և «Երիտասարդական կառավարություն» նախագծերին: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երիտասարդական կուսակցության կառավարման անդամ Արտակ Խաչատրյանը, այսուհետև «Կադրային ռեզերվ» և «Երիտասարդական կառավարություն» նախագծերին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել օնլայն:

«Ստրատեգիա 2020» նախագիծն ուղղված է բացահայտելու Հայաստանում ինտելեկտուալ և տաղանդավոր երիտասարդներին, ինչպես նաև նպատակ ունի գործատուների ուշադրությունը հրավիրել նրանց վրա ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: «Կադրային ռեզերվ» նախագծի շրջանակներում երիտասարդները թեստավորում են անցնում և նրանց տվյալները հասանելի են դառնում պոտենցիալ գործատուի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---