7 սեպտեմբերի 2010 - 10:59 AMT
ԼՂՀ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հավանաբար, Ղարաբաղ կմեկնեն Բաքվից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) սեպտեմբերի 8-ին կայցելեն ԼՂՀ: Ամենայն հավանականությամբ, այցը կիրականացվի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հատման միջոցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ԼՂՀ ԱԳՆ-ն: Արցախի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, միջնորդները հավանաբար ստացել են «Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը և անվտանգության երաշխիքներ»:

«Համանախագահները վախենում են, որ նրանց Բաքվում կհայտարարեն «պերսոնա նոն գրատա» և ուստի այս անգամ որոշել են Ղարաբաղ մեկնել Բաքվից»,- ասել է ներկայացուցիչը: