23 օգոստոսի 2001 - 23:33 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԼՂՀ
Այսօր Ստեփանակերտ է ժամանել ԱՄՆ կոնգրեսի անդամների պատվիրակությունը, որը գլխավորում է ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը: Այցի ընթացքում հյուրերը կհանդիպեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի, վարչապետ Անուշավան Դանիելյանի, արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանի ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: