7 սեպտեմբերի 2010 - 16:55 AMT
Այսուհետև Հայաստանի մասնավոր ԲՈՒՀ-երը ստուգվելու են տարին երկու անգամ

ՀՀ գիտության և կրթության նախարարությունը կրթության բարձր որակի համապատասխանության ուղղությամբ կատարած ստուգումների արդյունքներով մի շարք ԲՈՒՀ-երի զրկել է արտոնագրերից, որի պատճառով 2200 ուսանող «փողոցում է» հայտնվել: Այս մասին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերի համաձայն, նույնիսկ ստուգումներից հետո Հայաստանում դեռևս գործում է 47 ԲՈՒՀ, սակայն հանրապետությունում գոյություն ունեցող գիտակրթական ներուժի համապատասխան պահանջարկ չկա:

Արմեն Աշոտյանը հայտնել է, որ 2200 ուսանողներից սովորելու ցանկությամբ նախարարություն են դիմել 100 մարդ, երկրի այլ ԲՈՒՀ-եր են ընդունվել ևս 100-ը: «Մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողների կեսից ավելին ձևականորեն գրանցված ուսանողներ են, որոնք սովորելու ցանկություն չունեն», - ասել է նա: Այս համատեքստում նախարարը նշել է, որ նախարարության տեսչությունը հետևողականորեն տարին երկու անգամ ստուգումներ է անցկացնելու երկրի մասնավոր ԲՈՒՀ-երում: «Հաջորդ ստուգումը սպասվում է հունվար-փետրվար ամիսներին, ես վստահ եմ, որ կրկին արտոնագրերից զրկվողներ կլինեն», - ասել է նա: