7 սեպտեմբերի 2010 - 19:26 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանը զգուշությամբ է վերաբերվում Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում

Վրաստանի ղեկավարության նյարդայնությունը Ռուսաստանին վերաբերող ցանկացած հարցում նոր երևույթ է տարածաշրջանում և միանգամայն հասկանալի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերն այն մասին, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ըստ նրա, Վրաստանի հակառուսական ուղղվածությունը նորություն չէ: «Վրաստանը զգուշությամբ է վերաբերվում Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում, ինչը դժվար չէ բացատրել հետպատերազմական սինդրոմով: Սակայն եթե խոսենք իրողությունների մասին, ապա Ռուսական ռազմակայանը վաղուց է տեղակայված Հայաստանում և բոլորովին նախատեսված չէ Վրաստանի դեմ գործողությունների համար: