Հելսինկիի Սենատի հրապարակում հայկական արջուկ է հայտնվել

Հելսինկիի Սենատի հրապարակում հայկական արջուկ է հայտնվել

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթանում է «Հանդուրժողականության արվեստ» ակցիան, որի շրջանակներում Սենատի հրապարակում տեղադրվել են տարբեր երկրներից մոտ 50 արձաններ: Դրանց շարքում` Հայաստանը ներկայացնող արջուկը, որի փորին գրված է «Հայաստան», նա հայկական եռագույնով վզկապ է կրում, իսկ մեջքին պատկերված է Արարատը և ձոնում հեղինակից իր պապիկին, որը մահացել է լեռներում 1929-ին:

Հրապարակում տեղադրվել են Ռուսաստանի, Գերմանիայի, Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների արջուկներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---