2010 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 604871 բաժանորդ

2010 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 604871 բաժանորդ

PanARMENIAN.Net - 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 604871 բաժանորդ:

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8518-ով, որից 1245-ը՝ օգոստոս ամսին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 427314 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 22182-ը՝ օգոստոս ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---